Страницы

вторник, 18 сентября 2012 г.

Չգիտեմ ինչի են  <<մոաիներն>> ինձ համար էսքան հետաքրքիր

Մոաիները քարե արձաններ են, որոնք գտնվում են  <<Զատկի>> կղզում: Այս կղզին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում է, Չիլիի տարածքում:  Արձանները մոնոլիտ են, այսինքն` պատրաստված են ամբողջական քարից, այլ ոչ թե իրար միացված մասերից: Նրանց քաշը երբեմն հասնում է 20 տոննայի, իսկ բարձրությունը 6 մետր է: Կղզում կա 997 (այլ տվյալներով 887) մոաի, որոնք, բացի յոթից <<նայում>> են դեպի օվկիանոսը: Վերջերս ապացուցել են, որ նրանց աչքերի փոսերում եղել են կորալներ: 
Ակնհայտ է, որ դրանց պատրաստելն ու տեղափոխելը  մեծ աշխատանք ու ջանքեր է պահանջել: 
Մոաիները շատ յուրօրինակ են: Մեծ գլխով, երկար ականջներով ու աչքի ընկնող դնչով այս արձանները երբեք չես շփոթի մարդկային և ոչ մի այլ ստեղծագործության հետ: Թե ում են պատկերում նրանք կամ ում են նվիրված, ներկայիս գիտությունը բացատրել դեռևս չի կարողանում: Կա մի տեսություն, ըստ որի մոաիները կատարել են գերեզմանների հուշարձանի դեր, այդպիսով հանդիսացել են մահացածների պահապանը: Մեկ այլ տեսություն վկայում է, որ դրանք ծովում կողմնորոշվելու համար են եղել, քանի որ ծառերից զուրկ այդ վայրում հսկա արձանները  երևում են  մեծ  հեռավորությունից:  


Комментариев нет:

Отправить комментарий